Պիեռ Պաոլո Պազոլինի | Pier Paolo Pasolini

Պիեռ Պաոլո Պազոլինի | 1922-1975թթ., Իտալիա

 

Ութ երգ Նինետտոյի համար

-1-

Քո տեղն իմ կողքին էր,

ու դու հպարտ էիր դրանով:

Բայց ձեռքդ անիվին դրած`
ասացիր. «Էլ չեմ կարող: Պիտի էստեղ մնամ, մենակ»:

Եթե էս գյուղում մնաս, թակարդը կընկնես:
Բոլորիս հետ է էդպես: Չգիտեմ՝ ոնց կամ երբ, բայց կընկնես:
Մի կյանք կազմող տարիները փոշիանում են մի ակնթարթում:

Լուռ ես, մտածկոտ: Գիտեմ՝ մեզ
սերն է բաժանում:
Քեզ տվեցի
ամբողջ ուժը իմ գոյության,
բայց դու՝ խոնարհ ու հպարտ, ենթարկվեցիր բախտին,
որ ուզում էր աղքատ մնաս: Չգիտես
ինչ անես՝ հանձնվե՞ս, թե՞ չէ:

Չեմ ձևացնի, թե դիմադրելդ
ինձ չի ցավեցնում:
Տեսնում եմ գալիքը: Արյուն կա ավազին:

-4-

Անգին մի բան կար այս աշխարհում:
Բացառիկ մի բան: Քչերն այն գիտեին:
Ոչ մի եկեղեցով այն չէր կարգվել:

Ես գտա այն կենաց ճամփորդության կեսին,
Ուր դժոխքն անցնելու ուղեցույց չկար:
Ի վերջո դրանում իմաստ էլ չկար,
Թեև այն իրականությունս էր ողջ կլանել:

Ուզում էիր դրանից եկող ամեն բարիք ոչնչացնել՝
Դանդաղ, դանդաղ, քո քնքուշ ձեռքերով:

Դու նվիրված չէիր, ու ես չհասկացա՝
Որտեղից հոգումդ այդքան կատաղություն
Ընդդեմ մի սիրո, որ մաքուր էր այդքան:

Անգլերենից թարգմանեց Ռուզաննա Սուքիասյանը

 

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment