Երկվորյակների արևը | Ֆոտոշարք

Երկվորյակների արևը | Ֆոտոշարք

…Հանկարծ գնացքը կորավ հսկայական գիշերվա մեջ, իր հետ տարավ ամբողջ աղմուկը, լռությունը նորից գորտերով լցվեց: Երկաթգծերի արանքում պառկելն ապահովություն էր ներշնչում արդեն, երբ գնացքը հեռացել էր այնքան, որ խաղալիք էր դարձել:
Ամեն մեկն իր մտքերի հետ, իսկ գուցե նույն բանի շուրջ էին լռում. չէ՞ որ երկվորյակներ էին…

Հրաչյա Սարիբեկյան | Երկվորյակների արևը 

Յասունարի Կավաբատա | Տիգրան Մանսուրյան

Մարգրիտ Դյուրաս | Նունե Լևոնյան

Էզրա Փաունդ | Հայկ Համբարձումյան

Սամյուել Բեքեթ | Հուսիկ Արա

Ֆրեդի Մերկուրի | Կարեն Անտաշյան

Ռայներ Մարիա Ռիլկե | Տիգրան Կիրակոսյան

Պաբլո Ներուդա | Հովհաննես Գրիգորյան

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
1 Comment
  • հասմիկ սիմոնյան
    Posted at 13:03h, 23 November Reply

    Մարդաշատ փողոցում ինձ այցելող միտք

    Դեմքեր:
    Միլիարդավոր դեմքեր աշխարհիս երեսին:
    Ոնց որ թե ամենքինս տարբեր`
    նրանցից, որ անցել գնացել են ու դեռ պիտի գան:
    Բայց Բնությունը, – դե արի գլուխ հանի -,
    հոգնած, երեւի անվերջ աշխատելուց,
    իր անցյալի հորինվածքներն ա կրկնում
    ու մեզ տալիս արտաքին, որ ինչ-որ մեկը նախկինում կրել ա:

    Կարող ա կողքովդ Արքիմեդն անցավ ճղած ջինսերով,
    կամ էժանացրած ապրանք հագած Եկատիրինա կայսրուհին,
    ակնոցավոր ու պորտֆելով եգիպտական մի փարավոն:

    էն հին, փոքր Վարշավայից մի անկոշիկ կոշկակարի այրի,
    Ալթամիրա քարանձավի նկարիչը` թոռների հետ գազանանոց գնալիս,
    թանգարանի ճամփան բռնած բրդոտ բարբարոսը, որ գնում ա մի քիչ հրճվի:

    Մեկը նրանցից, որ անցան գնացին երկու հարյուր դար առաջ,
    հինգ հարյուր դար առաջ,
    կես դար առաջ:

    Մեկին տարան ոսկե կառքով,
    մյուսին`զանգվածային ոչնչացման վագոնի մեջ:

    Մոնթեսուման, Կոնֆուցիոսն ու Նաբուգոդոնոսորը, իրանց դայակները, լվացքարարներն ու միայն անգլերեն խոսացող Շամիրամը:

    Միլիարդավոր դեմքեր աշախարհիս երեսին
    Իմը, քոնը, ումն ասես-
    Ի ՞ նչ իմանաս.
    Միգուցե Բնությունը ստիպված ա խաբել,
    որ հասցնի, իր գործը գլուխ բերի,
    ու դրա համար ա որսում մոռացության հայելում խեղդվողներին:

    թարգմանեց Արմեն Օհանյանը
    հիշեց Տաթև Չախչախյանը

Post A Comment