Ֆորուղ Ֆարոխզադ | հետաքրքիր փաստեր

Ֆորուղ Ֆարոխզադ | 1935-1967թթ., Իրան


հետաքրքիր փաստեր գրողի կյանքից

Ծնվել է 1935թ. հունվարի 5-ին Թեհրանում: Յոթ երեխաներից երրորդն էր: Հանրային դպրոց հաճախեց մինչև 9-րդ դասարան, որից հետո 15 տարեկանում տեղափոխվեց ուսումնարան՝ կարի ու գեղա-նկարչության դասերի:

Ֆորուղը Հուսեյն Մանսուրիի հետ կապվեց իր ֆիլմի՝ «Տունը սև է»,  նկարահանումների ժամանակ՝ տասներկու օրվա ընթացքում: 1962թ. հուլիսին որդեգրելով Հուսեյնին՝ ֆորուղը դարձավ առաջին իրանցի կինը, ով միայնակ ծնող էր:

Ֆորուղն ամուսնացավ 16-17 տարեկանում հայտնի սատիր Փարվիզ Շափուրի հետ: Շարունակելով գեղանկարչության ու կարի դասերը՝ մեկ տարի անց ամուսնու հետ տեղափոխվեցին Ահվազ, որտեղ նա ունեցավ իր միակ որդուն՝ Քամյարին: 

Երկու տարի անց՝ 1954թ.,  Ֆորուղն ու Փարվիզը ամուսնալուծվեցին,Փարվիզը հաղթեց դատը՝ որդու խնամակալության հարցում: Ֆորուղը
վերադարձավ Թեհրան ու շարունակեց գրել՝ 1955թ. տպագրելով
իր առաջին գիրքը՝ «Գերուհին»:

1967թ. փետրվարի 13-ին, Ֆորուղը գնաց մորն այցելության. ավելի ուշ մայրը կհիշի, որ դա իր ու դստեր երբևէ ունեցած ամենասիրուն զրույցն էր: Երեկոյան  վերադառնալով մոր տնից՝ խուսափելու համար դպրոցական ավտոբուսին բախվելուց՝ նա իր ջիփով բախվեց քարե հաստ պատին: Մինչ կհասցնեին հիվանդանոց, ճանապարհին նա մահացավ: 16:30 էր, իսկ Ֆորուղը՝ 32 տարեկան… 

 

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment