Կոստան Զարյան

 

 

Կոստան Զարյան | 1885-1969թթ., Շամախի

 

Անցորդը և ճամփան

(հատված)

Ծովի հետ ունեցած իր հարաբերություններից կարելի է բնորոշել մարդը:
Կարելի է բնորոշել ժողովուրդները:

Մենք, հայերս, կուլտուրապես, ծովի և լեռան երկու հակադիր սկզբունքների պայքարով ենք ապրել:

Լեռնային մարդը անհորիզոն է և սահմանափակ: Լեռը ստրկորեն ներկան է. ինքնապաշտպանություն և սահման: Այստեղ երկինքը ամպ է, մշուշ և իր պայծառությունը ոչ մի բանի մեջ չի արտացոլում: Լեռը ծանրություն է, բարձրացողի ծունկերի վրա կախված քար, ճնշում: Մռայլ է և գրեթե անփոփոխ: Մենակություն է:
Եթե լեռնային մարդը անասունների տրտում ընկերակցությունը չունենա` կմեռնի:

Ծովը լայն երգի մեղեդի է, հոսանք, թռիչք և ապագա: Բաց ճանապարհ է և աղմկալից կենսունակություն: Ծովափերի օդը թրթռում է, արյան հոսանքը արագանում, մարմինը արթուն է, և կանայք սիրվել են ուզում:

Ծովը բոլոր կարելիությունների բանալին է և ցանկությունները վառող ջահակիրը:
Մեր նախնիքները ծովերը եզերող լեռների վրա կանգ են առել, խրխնջող ձիերի վրա բազմած, առանց առաջանալու:
Ու դրա մեջ է մեր ամբողջ դրաման:

 

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment