Լաո Ցզի | 老子

Լաո Ցզի | մ. թ. ա. 5-6դդ., Չինաստան

Ծառը

(առակ)

Մի անգամ, երբ Լաո Ցզին քայլում էր աշակերտների հետ, մի անտառ հասան, ուր ծառեր էին հատում: Համարյա ամբողջ անտառը կտրված էր, բացառությամբ մի հսկա ծառի: Լաո Ցզին խնդրեց աշակերտներին պարզել, թե ինչու են այդ ծառը անտեսել: Հարցրեցին փայտահատներին, սրանք էլ պատասխանեցին. «Այս ծառը ոտից գլուխ անպետք է, ոչ մի ուղիղ ճյուղ չկա, ոստերն այնքան շատ են, որ կահույքագործության մեջ էլ պետք չի գա: Սրա ծուխը վնասակար է աչքերին. որպես ցախ էլ չի օգտագործվի: Էս ծառն անօգուտ բան է»:

Երբ աշակերտները բառ-բառ կրկնեցին փայտահատի խոսքերը, ուսուցիչը ծիծաղեց ու ասաց.
– Եղեք այդ ծառի նման: Եթե դուք օգտակար լինեք, ձեզ կկտրեն ու դուք կահույք կդառնաք ինչ-որ մեկի տանը: Եղեք այդ ծառի  պես, լրիվ անպիտան եղեք, ու այդ ժամանակ միայն դուք կդառնաք հզոր ծառ, հազարավոր մարդիկ կգտնեն իրենց ստվերը ձեր ճյուղերի ամպհովանու տակ: 

Իսկ հետո բացատրեց նրանց.
– Եղեք վերջինը: Մի փորձեք ապացուցել ձեր նշանակալիությունը: Աննկատ պտտվեք այս աշխարհում, որպեսզի վայելեք, ոչ թե պիտանի առարկա լինեք: Կյանքը պոեզիա է, ոչ թե շուկայի ապրանք: Ես չեմ ասում, որ դուք չպետք է ոչ մի լավ բան անեք: Օգտակար բաներ արեք, բայց հիշեք, որ իրական փորձն ու մեծագույն վայելքը  ստանում են անօգուտ բաներից…` պոեզիայից, սիրուց, մեդիտացիայից: Եթե դուք ազատ եք` անելու այն, ինչը չի կարելի ապրանքայնացնել, ապա մեծագույն ուրախությամբ կլցվեն ձեր սրտերը: Եղեք ինքներդ ձեզ հետ ու արեք ձեր գործը: Դուք այստեղ չեք եկել, որ ձեզ վաճառեն:

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը

 

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
1 Comment

Post A Comment