Չարլզ Բուքովսկի | Charles Bukowski

Չարլզ Բուքովսկի |1920-1994թթ., ԱՄՆ


Ցայտ

էդ քեզ թվում ա, թե դու ընդամենը
կարդում ես էս բանաստեղծությունը:
իրականությունն էն ա, որ սա
ավելին ա, քան
բանաստեղծությունը:
էս աղքատի դանակն ա:
էս կակաչ ա:
էս զինվոր ա՝ քայլող
Մադրիդներով:
էս դու ես քո
մահվան մահճում:
Էս Լի Պոն ա՝ ծիծաղող
գետնի տակից:
բայց գրողը տանի
էս ստիխ չի:
Էս քնած ձի ա:
թիթեռ ա՝
գլխիդ նստած:
էս սատանի ցիռկն ա:
ու դու չես կարդում
էս էջը:
էս էջն ա կարդում
քեզ:
զգո՞ւմ ես:
ոնց որ կոբրա լինի: ոնց որ սոված արծիվ լինի՝ պտտվող սենյակում:

էս բանաստեղծություն չի: բանաստեղծություններն էշություն են:
դրանցից քունդ տանում ա:

բառերը տանում են քեզ
մի նոր
գժագարության:

օրհնեցին քեզ, հրեցին ու գցեցին
քոռ տարածքը
լույսի:

ու հիմա
քո հետ միասին
երազում ա նաև փիղը:
ծուռ տարածքը 
ճկվում ա
ու խնդում:

կարաս մեռնես հիմա:
կարաս մեռնես հիմա ոնց որ 
մարդիկ են
մեռնում՝
փառքի մեջ,
հաղթանակած,
երաժշտություն լսելով,
դառնալով երաժշտություն,
մռնչալով,
մռնչալով,
մռնչալով:

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը

No Comments

Post A Comment