Ոռնոց | Howl | ֆիլմ

Ոռնոց | Howl | ֆիլմ

[սցենարը՝ Ալեն Գինզբերգի համանուն բանաստեղծության, ռեժիսոր՝ Ռոբ Էպշտեյն, Ջեֆրի Ֆրիդման, 2010թ., ԱՄՆ, 84ր.]

1955թ. Սան Ֆրանցիսկոյում վեցերորդ պատկերասրահում պոետական ընթերցանություն էր: Բիթնիկները կարդում էին իրենց ու իրենց ընկերների բանաստեղծությունները, հարբած Կերուակը ոգևորում էր բոլորին ու գոռում՝ գնա, գնա կարդա, այստեղ էին Ալեն Գինզբերգը, Ուիլյամ Կառլոս Ուիլյամսը, Գերի Սնայդերը և այլոք: Գինզբերգն առաջին անգամ հանրությանն է ներկայացնում իր «Ոռնոց» բանաստեղծությունը: Ավելի ուշ նրան կդատեն հասարակական վայրում անթույլատրելի բառապաշարի, իսկ ավելի կոնկրետ՝ անպարկեշտ բանաստեղծություն կարդալու համար: Ֆիլմը ներկայացնում է Գինզբերգի կյանքը 1950-1960թթ.:

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment